ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռը ավելի քան 27 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լիբանան

Բեյրութից հետադարձ չվերթով Մոսկվա կտեղափոխվի ռուսաստանցիների և նրանց ընտանիքի անդամների մի խումբ։

ՌԴ ԱԻՆ-ը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ է հասցրել ավելի քան 27 տոննա մարդասիրական օգնություն։ Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Լիբանանի համար նախատեսված մարդասիրական բեռի մեջ կան շարժական էլեկտրակայաններ, սնունդ, վրաններ, ներքնակներ, վերմակներ և այլն։ Բեռը հանձնվել է Լիբանանի կառավարության լիազոր ներկայացուցիչներին։

Ըստ Ռուսաստանի դեսպանատան` Բեյրութից հետադարձ չվերթով Մոսկվա կտեղափոխվի ռուսաստանցիների և նրանց ընտանիքի անդամների մի խումբ։

Leave a Comment