Դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ․ Չալաբյան

Այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը, ապրիլի 17-ին ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, գռեհիկ կերպով վիրավորել է իր քաղաքական մրցակիցներին և նրանց բազմահազար հետևորդներին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «ՀայաՔվե» միավորման խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Դիմումի վերջին էջը կցում եմ, և հետևողականորեն հետամուտ եմ լինելու, որպեսզի այն պատշաճ ընթացք ստանա։ Եթե դուք էլ եք ձեզ վիրավորված համարում Նիկոլ Փաշինյանի գռեհիկ արտահայտություններից, կարող եք նմանատիպ պահանջ ներկայացնել նույն հանձնաժողովին»,- նշել է Չալաբյանը։

Leave a Comment