Գերասիմով․ Տարեսկզբից Ուկրաինան 1700 քառ. կմ տարածք է կորցրել

«Տարեսկզբից ռուսական բանակը Ուկրաինայում 1700 քառակուսի կիլոմետր տարածք է գրավել», – այսօր հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

«Միայն մարտ-ապրիլ ամիսներին ռուսական զորքերին հաջողվել է վերահսկողություն հաստատել 34 բնակավայրերի կամ 700 քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ», – հայտարարել է ռուսաստանցի զինվորականը։

Գերասիմովի խոսքով՝ այս պահին Ուկրաինայի արևելքում գործող ռուսական զորքերի հարձակումը շարունակվում է, «բոլոր ուղղություններով»։

Leave a Comment