Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով կան վիրավորներ


Միջազգային


Ճապոնիայի հյուսիսարևելյան ափին տեղի է ունեցել 7.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որի հետևանքով վիրավորվել է առնվազն վեց մարդ։

Այս մասին հայտնել է Ճապոնիայի արտակարգ իրավիճակների նախարար Ջիրո Ակաման։

Նրա խոսքով՝ վեց վիրավորներից չորսը թեթև վնասվածքներ են ստացել, իսկ երկուսը գտնվում են ծանր վիճակում։

Հզոր երկրաշարժը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Տոհոկու շրջանի հյուսիսարևելյան ափից արևելք։ Երկրաշարժից հետո մինչև երեք մետր բարձրությամբ ցունամիի նախազգուշացում է տրվել Իվատե, Աոմորի և Միյագի նահանգներին:


Leave a Comment