«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը գովեստի խոսքեր է ասել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին՝ վերջինիս համարելով իր համար ուղենիշ։
«Լեո Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։ Ես հուսով եմ, որ կկարողանամ գնալ նրա հետքերով»,- Յամալի խոսքերն է մեջբերում Laureus World Sports Awards մրցույթի մամուլի ծառայությունը։