Երևանի ավագանու նիստի օրակարգում է Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ վերանվանելու առաջարկը:
Երևանի ավագանու նիստի ընթացքում քննարկվում է Ամիրյան փողոցի անվանափոխության վերաբերյալ նախագիծը։ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով փողոցն անվանակոչել Պապ թագավորի պատվին։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ տվյալ նախագիծը ստացել է նաև մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։