Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ սպառնալիքների ներքո բանակցել ԱՄՆ-ի հետ

Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնը՝ Օրմուզի նեղուցի ծովային շրջափակմամբ, ձգտում է ստիպել Իրանին կապիտուլյացիայի, սակայն Իսլամական Հանրապետությունում պատրաստ չեն բանակցել սպառնալիքների պայմաններում։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Թրամփը, սահմանելով (նեղուցի — խմբ.) շրջափակում և խախտելով հրադադարի ռեժիմը, մոլորության մեջ գտնվելով, փորձում է բանակցությունների սեղանը վերածել կապիտուլյացիայի սեղանի կամ արդարացնել ռազմական գործողությունների վերսկսումը։ Մենք չենք ընդունում բանակցություններ սպառնալիքների ստվերում», – նշել է Ղալիբաֆը։

Նրա խոսքով՝ Իրանում վերջին երկու շաբաթվա ընթացքում, երբ գործում է հրադադարի ռեժիմը, «պատրաստվել են բացահայտել նոր խաղաքարտեր մարտադաշտում»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Իսլամաբադում պետք է սկսվեն հաջորդ շաբաթ։ Նրա խոսքով՝ ամերիկյան պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ, կմեկնի Պակիստանի մայրաքաղաք։ Թրամփը նաև ասել էր, որ Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը:

Leave a Comment