Իրանը չի պատրաստվում բանակցել սպառնալիքների ներքո և նոր խաղաքարտեր է պատրաստել. Ղալիբաֆ




 

1in.am. Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնը Հորմուզի նեղուցի իրանական նավահանգիստների շրջափակման միջոցով նպատակ ունի հասնել Իրանի կապիտուլյացիայի, սակայն երկիրը մտադիր չէ բանակցություններ վարել սպառնալիքների պայմաններում։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։


 


«Թրամփը, շրջափակում սկսելով և հրադադարը խախտելով, փորձում է այս բանակցային սեղանը վերածել կապիտուլյացիայի սեղանի կամ արդարացնել ռազմական գործողությունների վերսկսումը։ Մենք չենք ընդունում բանակցությունները սպառնալիքների ստվերի ներքո», – գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցում։


 


Խորհրդարանի խոսնակը, որը նաև ԱՄՆ-ի հետ բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավարն է, հավելել է, որ հրադադարի վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանը «պատրաստվել է, որպեսզի նոր խաղաքարտեր ցույց տա մարտադաշտում»։


 


 


Leave a Comment