ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այ քեզ բան․ հիմա ամեն մի թափթփուկ կարա բռնության ենթարկի վարորդին․ Ավինյան

Երևանի քաղաքապետ  Տիգրան Ավինյանը ավագանու նիստի ընթացքում ասել է, որ ավագանու ներկայիս կազմով շատ կարևոր և խորքային բարեփոխումները դժվար է իրականացնել։

«Բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում նաև այս դահլիճում հնչող, մասնավորապես՝ ընդդիմադիր գործընկերների նարատիվների հետևանքով, որովհետև դրանք խրախուսում են անխատասխանատու վերաբերմունք, քամահրանք համայնքի և դրա սեփականության նկատմամբ», – ասել է քաղաքապետը։

Նրա խոսքով՝ դրանք շատ դեպքերում ցավոտ են և պոպուլիստական չեն, բայց քաղաքը դրա կարիքն ունի։

«Մի բան արձանագրեմ, մենք այս դահլիճում իրական խնդիրները չենք քննարկում։ Քննարկում ենք այն, ինչ այդ պահին ինչ-որ մի խմբակցություն այդ պահին կարծում է իրեն ավելի ռեյտինգ կապահովի։ Հիմա ամեն մի թափթփուկ կարա բռնության ենթարկի վարորդին ու ասի ես բոյկոտ էի անում»,- նշել է  Տիգրան Ավինյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment