11:00 Լուրերը մեկ տողով. Ռուբեն Վարդանյանի ուղերձը բանտից, նոր Սահմանադրություն, 172 միլիոնանոց նախագիծ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

·  Ռուբեն Վարդանյանը կոչ է արել ՀՀ ՄԻՊ-ին այցելել Բաքվի բանտեր և զբաղվել հայ բանտարկյալների իրավունքներով։

·  Ավտոբուսի վարորդին դանակահարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հոդվածով։

·  Իշխանությունը մերժել է Օնիկ Գասպարյանի՝ ԱԺ-ում փակ հանդիպում անցկացնելու առաջարկը։

·  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նոր Սահմանադրության ընդունման միջոցով լեգիտիմություն հաստատելու անհրաժեշտության մասին։

·  Հրազդանի կիրճում 172 միլիոն դրամի ներդրմամբ կառուցվելու է բազաֆունկցիոնալ հանգստի գոտի։

·  Թբիլիսիի փողոցներից մեկը նախատեսվում է անվանակոչել Շառլ Ազնավուրի պատվին։

·  Իրանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Իսլամաբադի բանակցություններին մասնակցելու վերաբերյալ։

 

Leave a Comment