Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Երևան քաղաքի ավագանուն և առհասարակ համայնքներին հնարավորություն է տրվելու կոնկրետ տարածքները ֆիքսել համայնքային բնապահպանական կամ հատուկ պահպանվող գոտիներ։
«Մենք ամբողջապես Հրազդանի կիրճում իրականացրել ենք կենսաբազմազանության հետազոտություն, ուրվագիծը հստակ ֆիքսել ենք, ֆլորա-ֆաունան, մշակութային հուշարձանները՝ ամեն ինչը, որ կար։ Դա նաև հիմք է հանդիսացել այն կոնցեպտի մշակման, որի մասին խոսում ենք»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը հավելել է, որ հենց այդ հիմքով Երևանի ավագանին հնարավորություն կունենա Հրազդանի կիրճին տալ հատուկ պահպանվող գոտու կարգավիճակ։