Եթե Իրանը չբանակցի, կբախվի այնպիսի խնդիրների, որոնց երբեք չի բախվել. Թրամփ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանը կշարունակի մասնակցել Վաշինգտոնի հետ բանակցություններին։

Նա այս մասին հայտարարել է ռադիոհաղորդավար Ջոն Ֆրեդերիկսի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագիրը։

«Նրանք կմասնակցեն բանակցություններին։ Եթե չմասնակցեն, Իրանը կբախվի այնպիսի մարտահրավերների, որոնց երբեք չի բախվել։ Հուսով եմ՝ նրանք կկարողանան արդար համաձայնության գալ և վերականգնել երկիրը», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։


Leave a Comment