Հայտնի է ավտոբուսի դանակահարված վարորդի ինքնությունը. նա վիրահատվել է


Հասարակություն


Հայտնի է նախօրեին Հալաբյան փողոցում դանակահարված ավտոբուսի վարորդի ինքնությունը. նա Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արսեն Դ.-ն է, հաղորդում է Shamshyan.com–ը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան փողոցից դանակահարված քաղաքացի է Երևանի 103 շտապօգնության հերթապահ խմբի կողմից տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։



Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ըստ ոստիկանության, դանակահարող ուղևորը, նախնական տվյալներով, եղել է ոչ սթափ վիճակում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։


Leave a Comment