Շվեյցարիայում 15.8 միլիոն դոլարով վաճառվել է այն առանձնատունը, որտեղ տեղի էր ունեցել Ռեյգան–Գորբաչով հանդիպումը

Ժնևի մոտ՝ Լեման լճի ափին գտնվող Fleur d’Eau առանձնատունը, որտեղ 1985 թվականին տեղի էր ունեցել Ռեյգան–Գորբաչով հանդիպում (Ժնև, 1985)-ը, վաճառվել է 12 միլիոն շվեյցարական ֆրանկով (մոտ 15.8 միլիոն դոլար)։ Այս մասին հաղորդում է Րիա նովոստին:

Հիշեցնենք՝ Ժնևում գտնվող պատմական առանձնատունը՝  Fleur d’Eau-ն, որտեղ 1985 թվականի նոյեմբերի 19-ին հանդիպել են ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը և ԱՄՆ

նախագահ Ռոնալդ Ռեյգանը, որը խթան հանդիսացավ սառը պատերազմի ավարտի գործընթացին, վաճառքի էր հանվել 23 միլիոն շվեյցարական ֆրանկով (29 միլիոն դոլար):

Leave a Comment