Կառլոս Ալկարասը՝ «Տարվա մարզիկ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Մեծ սաղավարտի մրցաշարերի յոթակի հաղթող, աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հեղինակավոր Laureus World Sports Awards – 2026 մրցույթի վարկածով ճանաչվել է «Տարվա մարզիկ» : Գլխավոր մարզական իրադարձություններից մեկն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։

Այս պատվավոր կոչման համար իսպանացի թենիսիստի հետ համառ պայքար են մղել համաշխարհային սպորտի հետևյալ աստղերը. Յանիկ Սիները (թենիս, Իտալիա), Ուսման Դեմբելեն (ֆուտբոլ, Ֆրանսիա), Արման Դյուպլանտիսը (աթլետիկա, Շվեդիա), Մարկ Մարկեսը (մոտոարշավ, Իսպանիա), Տադեյ Պոգաչարը (հեծանվասպորտ, Սլովենիա)։

Ալկարասը մրցանակը ստացել է ֆուտբոլային լեգենդներ Իկեր Կասիլյասի և Լուիշ Ֆիգուի ձեռքից։

Համաձայն կանոնակարգի՝ Laureus-ի անվանակարգերի հավակնորդների կարճ ցուցակները ձևավորվում են ավելի քան 70 երկրների շուրջ 1000 առաջատար մարզական ԶԼՄ-ների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում: Դրանից հետո Laureus համաշխարհային մարզական ակադեմիան գաղտնի քվեարկությամբ ընտրում է հաղթողներին:

Leave a Comment