Բռնցքամարտի ԱԱ․ Բազեյանն ու Մանասյանը հաղթանակով են մեկնարկել – armeniatoday.am

Բրազիլիայի Աշխարհի գավաթի խաղարկությունը հայ բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանը և Նարեկ Մանասյանը հաղթանակով են մեկնարկել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Բազեյանը մրցավարների որոշմամբ առավելության է հասել Արգենտինան ներկայացնող մասնակցի նկատմամբ: Հայ բռնցքամարտիկը բոլոր ռաունդներում ունեցել է ընդգծված առավելություն:

Մանասյանի մրցակիցը Վենեսուելան ներկայացնող մարզիկն էր:

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն ապրիլի 20-26-ը Բրազիլիայի Ֆոս դու Իգուասու քաղաքում մասնակցում են աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։

Leave a Comment