Հրապարակվել է «Հանուն Հանրապետության» առաջին ութնյակը

Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ներկայացրել է 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների իր ցուցակը։ Առաջին եռյակում են․

  1. Արման Բաբաջանյան, 
  2. Ռուբեն Մեհրաբյան,
  3. Լուսինե Զեյնալյան

Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Նա 2010 թվականին հիմնել է 1in.am լրատվական կայքը։ 2018 թ.-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով:  Ցուցակի երկրորդ համարը կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն է՝ մասնագիտությամբ բժիշկ, ԶՈւ նախկին ռազմաբժիշկ: Նա 2003 թվականից Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ է։

Լուսինե Զեյնալյանը փաստաբան է։

Ցուցակում  ընդգրկված են նաև Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, ազատամարտիկներ Վարդան Մալխասյանը և Վլադիմիր Առաքելյանը, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, կուսակցության վարչության անդամ Առնոլդ Բլեյանը։

Լուսանկարը՝ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment