Ոչ սթափ վիճակում գտնվող ողևորը դանակով հարվածել է ավտոբուսի վարորդին․ ՆԳՆ

Ոչ սթափ վիճակում գտնվող ուղևորը դանակով հարվածել է ավտոբուսի վարորդին, Armenia Today-ին հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Ըստ գերատեսչության՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ի երեկոյան, երբ 8-րդ համարի ավտոբուսի ուղևորի ու վարորդի միջև վեճ է ծագել, որի հանգամանքների մասին ՆԳՆ-ն մանրամասներ չհայտնեց։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշեցին գերատեսչությունից։

Leave a Comment