Արթուր Բազեյանն ու Նարեկ Մանասյանը հաղթանակով են մեկնարկել բռնցքամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունումԱշխարհի գավաթում

Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Բազեյանն ու Նարեկ Մանասյանը հաղթանակով են սկսել իրենց ելույթները:

Արթուր Բազեյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել Արգենտինայի ներկայացուցչի նկատմամբ:

Հայ բռնցքամարտիկը բոլոր ռաունդներում ունեցել է մեծ առավելություն:
Իսկ Նարեկ Մանասյանը վենեսուելացի Վիլմեռ Ռոայի հետ մրցավեճում ի սկզբանե նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել և, գրագետ մենամարտ անցկացնելով, վճռել է հանդիպման ելքը:

Leave a Comment