ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Իրանը կբախվի աննախադեպ խնդիրների, եթե հրաժարվի բանակցել Վաշինգտոնի հետ։
«Նրանք կամ բանակցելու են, կամ էլ կբախվեն աննախադեպ խնդիրների», – ասել է Թրամփը ռադիոլրագրող Ջոն Ֆրեդերիկսի հետ հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը և Թեհրանը կհասնեն համաձայնության: Նա նաև խոստացել է, որ այդ դեպքում Իրանը այլևս միջուկային զենք չի ունենա:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նախկինում հայտարարել էր, որ Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ սպառնալիքների ներքո։