Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամանով ս․թ․ ապրիլի 21-ից Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նարեկ Աբգարյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի անդրազգային, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի այլ հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչի պաշտոնակատար։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հրամանի համար հիմք են հանդիսացել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 16-րդ հոդվածի 6-րդ, 14-րդ և 20-րդ հոդվածի 2-րդ մասերը, ինչպես նաև Նարեկ Աբգարյանի դիմումը։