Ճապոնիան վերացրել է զենքի արտահանման սահմանափակումները

Ճապոնիայի կառավարությունը փոփոխություններ է կատարել զենքի արտահանման կանոնակարգերում, մամուլի ասուլիսում հայտարարել է կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։

«Այսօր կաբինետի նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարել զենքի արտահանման երեք սկզբունքներից մի քանիսում։ Այս որոշումները կապահովեն Ճապոնիայի անվտանգությունը մեր երկրի շուրջ արագ փոփոխվող անվտանգության իրավիճակում։

Մեր երկրում և տարածաշրջանում խաղաղությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է խթանել զենքի արտահանումը և բարձրացնել դաշնակից երկրների պաշտպանական կարողությունները», – ասել է Կիհարան։

Մինչ օրս գործող կանոնների համաձայն՝ Ճապոնիան զենք չէր արտահանում, եթե դա կխախտեր երկրի միջազգային պարտավորությունները կամ այլ պետությունների հետ կնքված պայմանագրերը, ՄԱԿ-ի բանաձևերը, կամ եթե պոտենցիալ ներմուծող երկիրը գտնվում էր հակամարտության վիճակում։

Leave a Comment