09:00 Լուրերը մեկ տողով. Դանակահարություն տրանսպորտում, նախընտրական ցուցակներ, Զելենսկու կոշտ արձագանքը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

·  Երևանում ոչ սթափ ուղևորը դանակահարել է թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին:

·  Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնության իր 5-րդ ոսկե մեդալի համար:

·  Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

·  «Հանրապետություն» կուսակցությունը հաստատել է Արամ Սարգսյանի գլխավորած նախընտրական ցուցակը:

·  Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը հրապարակել է 2026թ. ընտրությունների իր թեկնածուներին:

·  Ռուսաստանը մինչև 2026թ. մայիսը թույլատրել է ապրանքների ներմուծումն առանց նախնական մակնշման:

·  ՀԴԲ տնօրենը 250 միլիոն դոլարի հայց է ներկայացրել պարբերականի դեմ՝ զրպարտության համար:

·  ԱՄՆ աշխատանքի նախարարն ազատվել է պաշտոնից՝ պետական միջոցների չարաշահման սկանդալի ֆոնին:

·  Վլադիմիր Զելենսկին քննադատել է ԱՄՆ բանագնացի՝ միայն Մոսկվա մեկնելու որոշումը:

·  Իրանը հայտարարել է, որ ծովային շրջափակման սպառնալիքի ներքո բանակցություններ չի վարի:

·  Իսրայելն ու Լիբանանը Վաշինգտոնում կքննարկեն թշնամական գործողությունների դադարեցման հարցը:

·  Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ, որոնց վաղվանից կհաջորդի ջերմաստիճանի բարձրացում:

Leave a Comment