Ո՞վ է «Բարսելոնայի» նոր թիրախը

«Բարսելոնան» շարունակում է ակտիվորեն ուսումնասիրել հարավամերիկյան ֆուտբոլային շուկան։ Այս անգամ կատալոնական ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել բրազիլական «Պալմեյրասի» 16-ամյա տաղանդ Էդուարդո Կոնսեյսաոն։

Ինչպես հաղորդում է մարզական լրագրող Խոակիմ Պիերան, «Բարսելոնայի» ղեկավարությունն արդեն հասցրել է կապ հաստատել պատանի բրազիլացու ներկայացուցիչների հետ։ Կոնսեյսաոն աչքի է ընկնում իր բազմակողմանիությամբ. նա կարող է արդյունավետ գործել ինչպես հարձակման եզրերում, այնպես էլ որպես ենթահարձակվող։

Ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգի՝ ֆուտբոլիստը կկարողանա Եվրոպա տեղափոխվել միայն 2028 թվականի հունվարին՝ 18 տարեկան դառնալուց հետո։ Ներկայումս նա հանդես է գալիս «Պալմեյրասի» երիտասարդական կազմում և գլխավոր թիմում դեռևս նորամուտը չի նշել։

Չնայած երիտասարդ տարիքին՝ խոստումնալից հարձակվողը արդեն վառ տպավորություն է թողնում միջազգային ասպարեզում։ Բրազիլիայի Մ-17 տարեկանների հավաքականի կազմում նա մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նշենք նաև, որ ծագող աստղի գործող պայմանագրի ժամկետը «Պալմեյրասի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ավարտը։

 

Leave a Comment