Այրվել են Tesla-ն ու VAZ-ը — Հայաստանի Հանրային Ռադիո

Ապրիլի 20-ին, ժամը 19։13-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի Ֆ․ Թևոսյան փողոցում այրվում է «Tesla» մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը  22:02-ին, մարվել՝ 22:30-ին:

Նույն օրը ժամը 23։00-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում է ավտոմեքենա այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Երևանի քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:14-ին, մարվել՝ 23:19-ին։ Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։

Մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Leave a Comment