Հանրային տարածքները բնակիչներին վերադարձնելու գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի 1-ին և 3-րդ շենքերի հատվածում քանդվում են 9 ավտոտնակներ և պարսպապատ հատվածներ։ Դրանց փոխարեն ստեղծվելու է նոր բակային միջավայր, որտեղ տեղադրվելու են նստարաններ, աղբամաններ, խաղասարքեր, անցկացվելու է ոռոգման համակարգ, տարածքը կանաչապատվելու է։
Մանրամասները՝ տեսանյութում։
