
հսարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառուը. «Գասպարյան Օնիկ. պաշտո՞ն, թե՞ Հայրենիք:
Երբ խոսքը գնում է Հայրենիքի հանդեպ պարտավորությունների կատարման կամ չկատարման մասին, Գասպարյան Օնիկն առաջարկում է «ԱԺ-ում կազմակերպել ՓԱԿ ձեւաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ»:
Սակայն, երբ խոսքը գնում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պաշտոնի մասին, Գասպարյան Օնիկն այդ պաշտոնի համար պայքարում է ՀՐԱՊԱՐԱԿԱՎ՝ դատարանում (ՎԴ/2267/05/21, ՎԴ/2014/05/21, ՎԴ/2029/05/21):
Այդպես ազնիվ չէ: Պաշտոնը Հայրենիք չէ, իսկ Հայրենիքը պաշտոն չէ:
Թեպետ, արդարության համար նշեմ, որ թե՜ Հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել: Մեկը դատարանում, մյուսը՝ անդրկուլիսներում»:
Աղբյուրը` Կարեն Հեքիմյան