Իրանի դեմ ռազմական գործողության համար ԱՄՆ ծախսերը գերազանցել են 56 միլիարդ դոլարը


Միջազգային


ԱՄՆ ռազմական ծախսերը Իրանի դեմ գործողության համար գերազանցել են 56.1 միլիարդ դոլարը: Այս թիվը գրանցվել է գրեթե 50 օր տևած ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում:

Այս մասին կարդում ենք Iran War Cost Tracker կայքից:

Պենտագոնի կողմից մարտի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ նշվել է, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների առաջին վեց օրերին ծախսել է 11.3 միլիարդ դոլար՝ պլանավորելով ծախսել մոտավորապես 1 միլիարդ դոլար հակամարտության յուրաքանչյուր հաջորդ օրվա համար։

Նշվում է, որ այս թիվը կարող է չներառել որոշակի ծախսեր, ինչպիսիք են զորքերի տեղափոխումը և ռազմական տեխնիկայի վերականգնումը։ Հետևաբար, իրական ծախսերը կարող են զգալիորեն ավելի բարձր լինել։


Leave a Comment