Մալխաս Ամոյանը (77 կգ) 3:1 հաշվով հաղթել է Ալեքսանդրին Գուտային և դուրս եկել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող 2026 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ։
Եզրափակչում Ամոյանը կմրցի վրացի ըմբիշ Ռամազ Զոիձեի հետ՝ կրկնելով անցյալ տարվա եզրափակչը, որտեղ Ամոյանը հաղթել էր 3։0 հաշվով։
Ամոյանը քառորդ եզրափակչում ժամանակից շուտ հաղթել էր Իրֆան Միրզոևին։
Առաջնությունն անցկացվում է ապրիլի 20-26-ը։ Հայաստանը ներկայացնող մարզիկները հունահռոմեական ոճում ներկայացված են 10, իսկ ազատ ոճում՝ 8 քաշային կարգերում։
