20:00 Լուրերը մեկ տողով. Ի՞նչ են քննարկել ՌԴ-ի ու Իրանի ԱԳ նախարարները և ինչու են ամբողջ աշխարհում «անջատվել» ChatGPT-ն ու Gemini-ն

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 • Արդարադատության նախարարությունն ապրիլի 27-ից գործարկելու է սնանկության նոր էլեկտրոնային համակարգը, որով պարտադիր կդառնա բոլոր դատավարական փաստաթղթերի առցանց շրջանառությունը:

 

• Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումները: 

• Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի դադարեցնի Իրանի շրջափակումը մինչև նոր շահավետ գործարքի կնքումը և միջուկային զենքի բացառումը: 

• Եվրամիությունը նախնական համաձայնություն է ձեռք բերել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու տեխնիկական փաստաթղթերի շուրջ: 

• Աշխարհում գրանցվել են ChatGPT-ի և այլ խոշոր նեյրոցանցերի աշխատանքի մասսայական խափանումներ, ինչը հաստատել են նաև մշակող ընկերությունները: 

• Հայաստանում սպասվում են տեղումներ և ամպրոպ, իսկ օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: 

• Գետերում ջրի մակարդակի հնարավոր բարձրացման պատճառով փրկարարներն անցել են արտակարգ ծառայության՝ հորդորելով քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն: 

Leave a Comment