Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր – armeniatoday.am

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստան ծանրամարտի ֆեդերացիան։

Երկամարտում նա գրանցել է 210 կգ (91+119 կգ) արդյունք։

Կանանց 58 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Գրիգորյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրել է 88 կգ ու 91 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը 4-րդն էր: Հրում վարժության ժամանակ Գրիգորյանը բարձրացրել էր 115 կգ ու 119 կգ: Այս վարժությունում նա դարձել է բրոնզե մեդալակիր:

Այսօր ավելի վաղ Հայաստանը ներկայացնող Գառնիկ Չոլաքյանը հռչակվել էր Եվրոպայի փոխչեմպիոն։

Առաջնությունն անցկացվում է ապրիլի 19-26-ը։

Leave a Comment