Թրամփը հերքել է Իսրայելի կողմից Իրանի հետ պատերազմի կոչ անելու մասին լուրերը։ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ Իսրայելը երբեք իրեն չի հորդորել Իրանի հետ ռազմական հակամարտություն սկսել։
Միևնույն ժամանակ, Թրամփն ընդգծել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձությունները միայն ամրապնդել են իր վաղեմի դիրքորոշումը. Իրանը ոչ մի դեպքում չպետք է հասանելիություն ստանա միջուկային զենքի։
«Եթե նոր առաջնորդները խելացի լինեն, Իրանը կարող է ունենալ հիանալի և բարգավաճ ապագա»,- հավելել է նա։
