«Շիրակ Ավիան» Երևանից Աստանա ուղիղ չվերթեր կսկսի – armeniatoday.am

Հայաստանի և Ղազախստանի միջև ապրիլի 20-ից գործարկվել են Երևան-Աստանա-Երևան երթուղով չվերթերը, հայտնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Թռիչքներն իրականացնելու է հայկական «Շիրակ Ավիա» (Shirak Avia) ավիաընկերությունը։ Ըստ օդանավակայանի տրամադրած տեղեկատվության՝ չվերթերը կլինեն կանոնավոր բնույթի։

Ղազախստանի մայրաքաղաքից թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի։

Ապրիլի 16-ին հայտնի էր դարձել, որ «Շիրակ Ավիա» մենարկում է Երևանից Տաշքենդ ուղիղ ավիահաղորդակցությունը։

Leave a Comment