Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ

Դատարանը մերժել է  Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը՝ նա կմնա կալանքի տակ։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին քննչական գործողություններ էին իրականացվել Գյումրու քաղաքապետարանում՝ կապված համայնքի մի շարք պաշտոնյաների կողմից խոշոր չափերի կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքների հետ։ Այդ գործով Վարդան Ղուկասյանը կալանավորվել էր։

Ավելի ուշ նրան առաջադրվել է նաև նոր մեղադրանք՝ դատական նիստերից մեկից հետո հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ։

Leave a Comment