Հինգշաբթի օրը հանցագործները կողոպտել են Նեապոլի բանկերից մեկը՝ կարճ ժամանակով պատանդ վերցնելով 25 հաճախորդի և աշխատակցի:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, բանկ թալանած ավազակները 12 մետրանոց թունել են փորել ստորգետնյա կոմունալ համակարգում:
Ենթադրվում է, որ աշխատանքը տևել է մի քանի շաբաթ։ Նրանք այն փորել են ձեռքով՝ առանց որևէ սարքավորում օգտագործելու, որպեսզի ուշադրություն չգրավեն, հնարավոր է՝ օգտագործելով խրամատ փորող թիեր և փոցխեր:
Ըստ Repubblica-ի՝ հանցագործները գողացել են 40 սեյֆի պարունակություն: Նրանք շենքից փախել են ստորգետնյա անցումով՝ թողնելով վերևում գտնվող մարդկանց:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գործողությունը մանրակրկիտ ծրագրված է եղել և նման ֆիլմի սցենարի։ Երեք հանցագործ, որոնց ֆիքսել էին տեսախցիկները, մտել են բանկ՝ աշխատանքային հագուստով, գլխարկներով և դիմակներով, փորձելով խուսափել ուշադրություն գրավելուց և հանգիստ շարժվելով, ինչպես սովորական հաճախորդներ։ Մի պահ նրանք մետաղական ձողով փակել են արտակարգ ելքը, որից հետո սկսվել էր պատանդ վերցնելու գործողությունը, որը տևել էր մեկ ժամից ավելի։ Կողոպուտից հետո նրանք հեռացել էին ստորգետնյա անցումով: