Հորմուզի նեղուցով երեք նավ է անցել. Reuters

Երեք տանկեր անցել են Հորմուզի նեղուցով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով SynMax արբանյակային վերլուծությանը և Kpler հարթակից ստացված տվյալներին։

«Վերջին 12 ժամվա ընթացքում այս երթուղով իրականացվել է ընդամենը երեք անցում», – հաղորդել է գործակալությունը։

Նեղուցով անցել է նավթամթերք տեղափոխող «Ներո» տանկերը, քիմիական նյութեր տեղափոխող մեկ նավ և հեղուկ նավթային գազ տեղափոխող մեկ այլ նավ։

Հոդվածում տեղեկություններ չեն տրամադրվում դրանց պատկանելության, սեփականատերերի կամ երթուղիների մասին։

Գործակալությունը հավելել է, որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը գործնականում դադարեցված է մնում։

Leave a Comment