Կինը պարտքերի պատճառով կոկտեյլով թունավորել է ամուսնուն

ԱՄՆ-ում մի կին որոշել է փախչել իր սիրեցյալի հետ և թունավորել ամուսնուն ֆենտանիլի մահացու չափաբաժնով կոկտեյլով, հաղորդում է Daily Mail-ը ։

Մարտին 35-ամյա Կուրի Ռիչինսը, որը երեք երեխաների մայր է, մեղավոր ճանաչվեց ամուսնուն դիտավորյալ թունավորելու մեջ: 2022 թվականին Ռիչինսը հայտնվեց ֆինանսական սնանկության եզրին, պարտքերը հասնում էին 7,5 միլիոն դոլարի: Նախնական պայմանագրի համաձայն՝ ամուսնալուծության դեպքում նա իրավունք չուներ օգտվելու ամուսնու հաջողակ շինարարական բիզնեսից, բայց ավտոմատ կերպով կժառանգեր այն նրա մահվան դեպքում:

2022 թվականի փետրվարի 14-ին նա փորձել է թունավորել իր ամուսնուն՝ Էրիկ Ռիչինսին, ֆենտանիլով՝ դեղը դնելով սենդվիչի մեջ։ Վերջինս ողջ է մնացել և նույնիսկ ընկերներին ասել է, որ կասկածում է իր կնոջը հանցագործության մեջ։ Սակայն դա չի կանգնեցրել ամերիկուհուն։ Մի քանի շաբաթ անց՝ մարտի 4-ին, նա ֆենտանիլ է դրել Moscow Mule-ի մեջ։ Էրիկը պառկել է քնելու և այլևս չի արթնացել։ Ռիչինսը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ ամուսնուն գտել է անկողնում սառը վիճակում։ Մեկ տարի շարունակ նա հաջողությամբ խաղացել է վշտահար կնոջ դեր. նա հարցազրույցներ է տվել տեղական հեռուստատեսությանը և նույնիսկ հրատարակել է մանկական գիրք կորստի և վշտի հետ գլուխ հանելու մասին։ 2023 թվականի մայիսին ոստիկանությունը սկսել է հարցաքննել նրան։

Մեղադրանքի կողմի գլխավոր վկան տնային տնտեսուհի և թմրավաճառ Կարմեն Լաուբերն էր, որը վկայություն տվեց, որ Ռիչինսը չորս անգամ իրենից ֆենտանիլ է գնել։ Նրա ցուցմունքը հաստատվեց ակնթարթային հաղորդագրությունների միջոցով։ Ավելին, կասկածյալի հեռախոսում գտնված որոնման հարցումների մեջ էին մտնում՝ «Յուտայի ​​կանանց բանտեր», «ինչպես ջնջել տվյալները հեռախոսից» և «ինչ է նշված թունավորման դեպքում մահվան վկայականում»։

Վկայություն է  տվել նաև Ջոշ Գրոսմանը, Ռիչիսի սիրեցյալը և նախկին զինվորը։ Նա ասաց, որ ամուսնու մահից անմիջապես հետո Ռիչիսը հարցրել է իրեն, թե ինչ է նշանակում կյանք խլելը և երազել է, որ նրանք ամուսնանան և գնան Կարիբյան ավազան։

Դատարանը խորհրդակցեց ընդամենը երեք ժամ և Կուրի Ռիչինսին մեղավոր ճանաչեց բոլոր մեղադրանքներով՝ հարձակում, սպանության փորձ, ապահովագրական խարդախություն և փաստաթղթերի կեղծիք: Դատավճիռը կհրապարակվի մայիսի 13-ին. նրան սպառնում է ցմահ ազատազրկում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռիչինսի հանցագործության պատճառը ամուսնու հետ լարված հարաբերություններն ու ամուսնալուծության մասին մտքերն էին։ Ջրիկ Ռիչինսը սկսել էր պատրաստվել բաժանմանը՝ կնոջ պարտքերի մասին իմանալուց հետո։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը


Leave a Comment