Նա «Ոսկե գնդակ» նվաճելու ճանապարհին է․ Օլիվեր Կանը՝ Մայքլ Օլիսեի մասին

Մյունխենի «Բավարիայի» լեգենդար նախկին դարպասապահ Օլիվեր Կանն իր աջակցությունն է հայտնել ֆրանսիացի հարձակողական ոճի կիսապաշտպան Մայքլ Օլիսեին՝ «Ոսկե գնդակի» համար մղվող պայքարում։ Ֆուտբոլիստը հիանալի մրցաշրջան է անցկացնում գերմանական թիմի կազմում։

«Եթե դիտարկենք նրա ելույթները վերջին շաբաթների ընթացքում, ապա Օլիսեն միանշանակ «Ոսկե գնդակը» նվաճելու ճանապարհին է»,- Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։

24-ամյա ֆուտբոլիստը եվրոպական թոփ 5 լիգաներում ընթացիկ մրցաշրջանի ամենաարդյունավետ խաղացողն է։ Նրա ակտիվում արդեն կա 18 գոլ և 25 արդյունավետ փոխանցում, իսկ նրա ակումբը հավակնում է հաղթել միանգամից երեք մրցաշարում։

Բացի դրանից, ակնկալվում է, որ Օլիսեն առանցքային դերակատարում կունենա Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում առաջիկա աշխարհի առաջնության ժամանակ։

Leave a Comment