Wildberries-ը սկսել է մանկական սննդի արտադրող HiPP ընկերության արտադրանքի ներքին ստուգում՝ հնարավոր անորակ կամ վտանգավոր խմբաքանակներ հայտնաբերելու նպատակով. հաղորդել են ընկերության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ ստուգման ընթացքում նման ապրանքներ հայտնաբերելու դեպքում դրանք անմիջապես կհանվեն վաճառքից և կարգելափակվեն հարթակում։
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Ավստրիայի ոստիկանությունը HiPP ընկերության մանկական սննդի մեկ տարայի մեջ հայտնաբերել է առնետների թույն։ Անվտանգության մտահոգություններից ելնելով՝ արտադրանքը հետ է կանչվել Ավստրիայի ավելի քան 1500 խանութներից։ Նմանատիպ թունավոր նյութերի առկայություն է արձանագրվել նաև Չեխիայում և Սլովակիայում ստուգումների ընթացքում առգրավված արտադրանքում։
