Ամոյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱ

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տարավ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն 77 կգ․ քաշային Մալխաս Ամոյանը։ Երկրորդ գոտեմարտում Եվրոպայի 2025 թվականի լավագույն ըմբիշը ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Իրֆան Միզոևին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Երեկոյան կիսաեզրափակչում նա կմրցի մոլդովացի Ալեքսանդրի Գուտուի հետ։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը։

Leave a Comment