Հայտարարվել է Բուրգաս-Երևան ուղիղ չվերթներ սկսելու մասին

Ապրիլի 16-18-ը Բուրգաս քաղաքում կայացել է «EuroBridge 2026» հայ արտադրողների և գործարարների ցուցահանդես-ֆորումը։

Ինչպես հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից, միջոցառումը միավորել էր Հայաստանի և մի շարք եվրոպական երկրների գործարար համայնքները՝ խթանելով համագործակցությունը և ներկայացնելով հայկական արտադրանքի ու ծառայությունների լայն տեսականին։

Բացման շրջանակում հայտարարվել է Electra Airways-ի կողմից իրականացվող Բուրգաս-Երևան ուղիղ չվերթների մեկնարկի մասին, որը կգործարկվի հունիսի 4-ից՝ խթանելով զբոսաշրջային հոսքերն ու գործարար կապերը։

Ցուցահանդեսը կարևոր հարթակ է դարձել հայկական արտադրանքի միջազգային առաջխաղացման և Երևանի, որպես գրավիչ զբոսաշրջային և գործարար ուղղության դիրքավորման համար։

Leave a Comment