«Բարսելոնան» նախատեսում է պաշտոնական առաջարկ անել աստղային հարձակվողի տրանսֆերի համար

Ամառային տրանսֆերային պատուհանի բացմանը քիչ ժամանակ է մնացել, և Եվրոպայի առաջատար ակումբներն արդեն նախապատրաստվում են կազմերի համալրման ու ուժեղացման աշխատանքներին։

​Ինչպես հաղորդում է իսպանական Sport պարբերականը, «Բարսելոնան» մոտ ժամանակներս նախատեսում է պաշտոնական առաջարկ անել Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերի վերաբերյալ։

​Հաշվի առնելով գործարքի հնարավոր բարդությունները՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը դիտարկում է նաև այլընտրանքային տարբերակներ. մասնավորապես՝ Ալեքսանդր Սյորլոտին (Մադրիդի «Ատլետիկո») և Վեդատ Մուրիկիին («Մալյորկա»):

Սպորտային մամուլն արդեն երկար ժամանակ է կապում է կատալոնական ակումբի անունը Խուլիան Ալվարեսի հետ։

Ըստ Transfermarkt պորտալի՝ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է շուրջ 90 միլիոն եվրո։

Թեգեր: Ատլետիկո Մադրիդբարսել

Leave a Comment