Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա. Սի Ծինփին

Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա բնականոն նավագնացության համար, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երկուշաբթի օրը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա բնականոն նավագնացության համար, սա համապատասխանում է տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության ընդհանուր շահերին», – ասել է նա։

Նա հավելել է, որ Չինաստանն աջակցում է տարածաշրջանի երկրներին բարիդրացիության, զարգացման, անվտանգության և համագործակցության սկզբունքների վրա հիմնված ընդհանուր տուն կառուցելու, ինչպես նաև իրենց ապագան ու ճակատագիրը տնօրինելու հարցում՝ նպաստելով տարածաշրջանում երկարատև խաղաղությանն ու կայունությանը։

Leave a Comment