Քննարկվել են փրկարարական ծառայողների կարողությունների կատարելագործման ուղղությունները․ Փրկարար ծառայության տնօրենը աշխատանքային այցով Լոռու մարզում էր

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳՆ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը ապրիլի 17-ին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզի Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատներ, իսկ տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը՝ Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատ։

Փրկարար ծառայության տնօրենը ծանոթացել է ջոկատների սպասարկման տարածքների առանձնահատկություններին, ծառայության կազմակերպման աշխատանքներին, ստորաբաժանումների շենքային պայմաններին ու մարտավարատեխնիկական հնարավորություններին։

Ծառայության տնօրենի գնահատմամբ՝ հրշեջ-փրկարարների գործունեության արդյունավետությունը մեծապես կախված է նրանց մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների շարունակական կատարելագործումից։

Այդ համատեքստում նա ընդգծել է տարբեր սցենարների վրա հիմնված պարբերական վերապատրաստումների կարևորությունը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս բարձրացնել անձնակազմի պատրաստվածության մակարդակը և նպաստել արձագանքման ժամանակի կրճատմանը։

Քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, ինչպես նաև փրկարարական ծառայողների կարողությունների կատարելագործման ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել նաև ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին։

Արամ Ղազարյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ առկա խնդիրների լուծման և ծառայության որակի շարունակական բարելավման ուղղությամբ։

Leave a Comment