Ծանրամարտի ԵԱ․ Գառնիկ Չոլաքյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն – armeniatoday.am

Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գառնիկ Չոլաքյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Ծանրորդը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 120 կգ ու 124 կգ ծանրաձողը: Այս վարժությունում նա երկրորդն էր: Հրում վարժությունում Չոլաքյանը հաջորդաբար բարձրացրել է 145 կգ, 150 կգ, այս ձևում նա երրորդն էր: Երկամարտում Չոլաքյանը գրանցել է 274 կգ արդյունք և դարձել արծաթե մեդալակիր։

Առաջնությունն անցկացվում է ապրիլի 19-26-ը։

Կարդացեք նաև՝ 

Հայտնի է Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրորդների ցանկը

Leave a Comment