Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են գործակցության նոր հեռանկարները – armeniatoday.am

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, հայտնել են ՀՀ ՊՆ-ից։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գործակցության ներկայիս ընթացքին, արձանագրված արդյունքներին և զարգացման հնարավոր հեռանկարներին։

Գերատեսչությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ։ Երկուստեք կարևորվել է կայունության պահպանումը և անվտանգային մարտահրավերների հասցեագրումը։

Երևանում 2025 թվականի սեպտեմբերի կայացած ՆԱՏՕ-ի սեմինարին Պապիկյանը հայտարարել էր, որ Հայաստանը մշտական հիմունքներով համագործակցում է ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրների հետ՝ բարեփոխումների և բանակի ժամանակակից չափանիշներին համապատասխան կերպափոխման գործընթացի շրջանակներում:

Leave a Comment