Այնպես է ստացվում, որ բլոգերները գալիս են այն պահին, որ՝ վայ, բոլոր ծառերը կտրեցին. Տիգրան Ավինյան


Հասարակություն


«Հիշում ենք չէ՞, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պրոցեսում լսումներին մեր բոլոր ակտիվ քաղաքացիներին, բլոգերներին, քննադատներին հրավիրեք»: Երևանի Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով Բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանին։

Նրա խոսոքով, մինչև ծառերի փոխարինումը հրավիրվածները պետք է ներկա գտնվեն փաստացի, ռեզիստոգարաֆով տեղատեսության գործընթացին։

«Ուղղակի ներկա լինեն, տեսնեն, թե որ ծառերն են փոխարինվում, որոնք պահպանվում և հիմնավորումներին տեղեկանան, որովհետև միշտ այնպես է ստացվում, որ նրանք գալիս են այն պահին, որ՝ վայ բոլոր ծառերը կտրվեցին»-ասաց Ավինյանը՝ հավելելով. «Եկեք սկզբում նայեք, կարողա ա դուք էլ եք համաձայնում»։

Սիրարփի Հայկազյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Կոմիտաս պողոտայի ՇՄԱԳ-ի լսումներն էր և ավագանու անդամներին տեղկացրել են, որ կհրավիրեն իրենց և քաղակտիվիստներին ներկա գտնվել ծառերի փոխարինման աշխատանքներին։

«Այդ աշխատանքը մաքսիմալ թափանցիկ անցկացրեք, որպեսզի մանիպուլյացիայի, որևէ տեսակի անհասկացվածության տեղ չթողնեք»,-ասաց  Ավինյանը։


Leave a Comment