Թաթոյանն առաջարկում է պետական բուհերը դարձնել անվճար և ներդնել ճկուն վարկեր – Նորություններ 20.04.2026

Լուսանկարը` Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը` Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից

«Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանն առաջարկել է Հայաստանի քաղաքացիների համար պետական բարձրագույն կրթությունը դարձնել անվճար, իսկ մասնավոր բուհերի ուսանողների համար ներդնել ճկուն վարկավորման համակարգ։

Քաղաքական գործիչն ընդգծել է միջազգային, մասնավորապես՝ ամերիկյան փորձի կիրառման կարևորությունը, որտեղ կրթական վարկերը ծածկում են ոչ միայն ուսման վարձը, այլև կեցության ծախսերը։ Ըստ Թաթոյանի՝ այս մոդելի գլխավոր առավելությունն այն է, որ վարկի մարումը սկսվում է միայն ուսումն ավարտելուց և աշխատանքի անցնելուց հետո, ինչը զգալիորեն թեթևացնում է ծնողների ֆինանսական բեռը։

Նա նաև հավելել է, որ նման մոտեցումը բուհերին կստիպի ավելի ակտիվ համագործակցել աշխատաշուկայի և պետության հետ՝ նպաստելով շրջանավարտների աշխատանքի տեղավորմանն ու երիտասարդ մասնագետների պահանջարկի ապահովմանը։

Leave a Comment