Ճապոնիայում 7,4 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել



Ճապոնիայի խոշորագույն Հոնսյու կղզու հյուսիսում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Ճապոնիայի Գլխավոր օդերևութաբանական վարչությունը:



Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Խաղաղ օվկիանոսում՝ Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաների տարածքում: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով դրանց ուժգնությունը գնահատվում է 5+:


Հոկայդո կղզու խաղաղօվկիանոսյան ափին և Հոնսյուի հյուսիսում ցունամիի վտանգ է հայտարարվել: Իվատեում արդեն գրանցվել է 40 սանտիմետր բարձրությամբ առաջին ալիքը: Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ հաջորդող ալիքները կարող են ավելի բարձր լինել:


Պրեֆեկտուրայի իշխանությունները առնվազն 20 հազար մարդու տարհանում են հայտարարել:

Երկրաշարժը հանգեցրել է էլեկտրամատակարարման խափանման, ինչի պատճառով դադարեցվել է արագընթաց գնացքների երթևեկությունը Տոկիոյի և Սին-Աոմորի կայարանի միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment