Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար. Բայբա Բրաժե




 

1lurer. Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին:


 


«Դրանք նշանակալի առաջընթաց են արձամագրում տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ճանապարհին։


 


Լատվիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի շրջանակներում մենք տեսնում ենք երկու կողմերի շարունակական կառուցողական ներգրավվածությունը։ Լատվիան կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը նպաստի և աջակցի այս գործընթացին։


 


Խաղաղության պայմանագրի ստորագրումը զգալի ներդրում կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության, կայունության, ինչպես նաև բարգավաճման ապահովման գործում: Միաժամանակ այն նոր հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար, այդ թվում ՝ փոխկապակցվածության ոլորտում»,- հայտարարել է արտգործնախարարը։


 


 


Leave a Comment